չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ացախում բնակչության բնական աճն ավելացել է 18․8 տոկոսով

Ացախում բնակչության բնական աճն ավելացել է 18․8 տոկոսով

Արցախում բնական աճը ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով 18,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին:  

Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 7,9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 23, 6 տոկոսով, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: 

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 25 տոկոսով նվազել է ամուսնությունների թիվը, իսկ 9,1 տոկոսով՝ ամուսնալուծությունների:

  • Կիսվել: