երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
90-ականներին հաղթանակ կերտած սերունդը հաղթանակներ է կերտելու նաև ապագայում. Հայրենական մեծ պատերազմի վետերաններ

90-ականներին հաղթանակ կերտած սերունդը հաղթանակներ է կերտելու նաև ապագայում. Հայրենական մեծ պատերազմի վետերաններ

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Գագիկ Նազլուխանյանը՝ նախարարության պատասխանատու այլ աշխատակիցների ուղեկցությամբ, այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Մեսրոպ Պողոսյանին և Սերգեյ Բարսեղյանին՝ նրանց հանձնելով դրամական պարգևներ և այլ նվերներ:

Գերատեսչության աշխատակիցները շնորհավորել են վետերաններին, արժևորել նրանց կերտած հաղթանակը, մաղթել քաջառողջություն և խաղաղություն։

Մեծ հայրենականի մասնակից վետերաններն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը՝ ցուցաբերած վերաբերմունքի և ուշադրության համար, համոզմունք հայտնելով, որ 90-ականներին հաղթանակ կերտած սերունդը հաղթանակներ է կերտելու նաև ապագայում։

 

  • Կիսվել: