կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
48-53% զեղչ՝ բջջայինի բաժանորդ զինծառայողների համար

48-53% զեղչ՝ բջջայինի բաժանորդ զինծառայողների համար

«Ղարաբաղ Տելեկոմը» միակ հայկական օպերատորն է, որը բոլոր զինծառայողների համար հատուկ սակագին ունի, գրոում է artsakhpress.am-ը:

Պաշտպանության Բանակի շարքերում մեր երկրի անվտանգությունն ապահովում են Արցախի և Հայաստանի քաղաքացիները: Ինչպես են նրանք կապ պահպանում ընտանիքների և մտերիմների հետ: Հայտնի է, որ 2018թ-ից զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսի օգտագործումը ծառայությունից ազատ ժամերին:

ՏԵԼԵԿՈՄ - ԲԱՆԱԿ

Արդեն 1 տարուց ավելի զինծառայողներին հասանելի է «Հզոր Բանակ» սակագնային փաթեթը: Մարքեթինգային բաժնի ղեկավար Աշոտ Օգոլցովը պատմում է.

«Փաթեթը գործարկելուց որոշ ժամանակ անց մենք լսեցինք զինվորների առաջարկները. Նրանց մի մասին պետք էր առավելապես զանգահարել Արցախ, մյուս մասին` Հայաստան: Եվ մենք թողարկեցինք փաթեթի ևս 2 տարբերակ»:

Սկզբնական` «Հզոր Բանակ 1» փաթեթում ներառվել է 120-ական րոպե` դեպի արցախյան ու հայաստանյան ցանցեր զանգահարելու համար: Նոր փաթեթներում կան րոպեների տարբեր չափաբաժիններ. «Հզոր Բանակ 2»-ում 150ր դեպի արցախյան և 65ր` ՀՀ ցանցեր: «Հզոր Բանակ 3»-ում հակառակն է. 65ր դեպի Արցախ և 150ր դեպի Հայաստան: Նոր փաթեթներում գրեթե կրկնապատկվել է SMS-ների քանակը` 90:

Կարեկին Օդաբաշյան, «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրեն. «Պաշտպանության Բանակի և մեր Ընկերության հարաբերությունները հանրահայտ են: Մենք միշտ` խաղաղ ու հատկապես պատերազմական ժամանակներում եղել ենք, կանք և կլինենք Բանակի թիկունքին: Որքան էլ այդ բառերը թերի են արտացոլում իրականությունը, բայց ավելին ասելու իրավունք չունեմ: Եվ «Հզոր Բանակ» փաթեթների թողարկումը ինքնին սպասելի մի բան էր, որքան էլ տնտեսապես բարդ մեր օրերում դա թանկ չարժենար Ընկերության համար»:
 
Ինչպես  պարզաբանեցին, գործող սակագների համեմատությամբ «Հզոր Բանակը» տալիս է 48.63-53.88% զեղչված գներ: Եվ հայկական հեռահաղորդակցային օպերատորներից «Ղարաբաղ Տելեկոմը» միակն է, որը շոշափելի զեղչով է սպասարկում զինվորականներին: Փաթեթին միանալու համար զինծառայողն ընդամենը պետք է դիմի վերադաս հրամանատարությանը, իսկ հավելյալ տեղեկությունների համար` զանգահարի 111:

  • Կիսվել: