հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
45 հրդեհի դեպք մեկ շաբաթվա ընթացքում. ԱՀ ԱԻ պետական ծառայությանն ամփոփել է շաբաթը

45 հրդեհի դեպք մեկ շաբաթվա ընթացքում. ԱՀ ԱԻ պետական ծառայությանն ամփոփել է շաբաթը

Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1020 ահազանգ, որից 903-ը ճանաչողական բնույթի:
Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 12, բնածին 33 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ:

45 հրդեհի դեպքերի մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:

Հակահրդեհային ներմոերի պահպանման և խախտումների վերաբերյալ համապատասխան վերլուծական աշխատանքներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 13 դռան և 1 վերելակի բացում:
Սեպտեմբերի 4-ին ժամը 18:23-ին Ստեփանակերտ քաղաքի Արթուր Մկրտչյան հասցե մեկնած փրկարարները, բացելով փակված բնակարանի դուռը, հայտնաբերել են Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնված 1933թ.) դին, դեպքի առթիվ ստուգումներ են իրականացնում ՆԳ նախարարության ոստիկանության աշխատակիցները:

Նշված ժամանակահատվածում առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ:
Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 53 պայթուցիչ, հրթիռակասետային 2 ռումբ, ականանետի 17 ական, 51 արկ, 10 ձեռքի և 4 նռնականետի նռնակ:
ԱԻ պետական щառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

  • Կիսվել: