երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 695 անձ ճանաչվել է Արցախի պետական աջակցության շահառու

44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 695 անձ ճանաչվել է Արցախի պետական աջակցության շահառու

Սեպտեմբերի 4-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պետական աջակցության չափը որոշող հանձնաժողովի հերթական նիստը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը, հայտնում են Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեից:

՛՛Քննարկվել են Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցության տրամադրման առաջնահերթության առանձնահատկությունները սահմանելու մասին» N02-Ա հրամանով սահմանված երկրորդ խմբի՝ թվով 1, երրորդ խմբի՝ 37, չորրորդ խմբի՝ 567 անհատական գործեր, գործերով ներկայացված 695 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։

Քննարկվող անհատական գործերից 605-ի մասով կայացվել է 695 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։
Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։

Վճարումները կկատարվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: