երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը․ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը․ Անդրանիկ Քոչարյան

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պատրաստվում է հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Այս մասին հանձնաժողովի դռնբաց նիստից հետո հայտարարեց նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո կրկին կարևոր պաշտոնյաներ պետք է հրավիրվեն քննիչ հանձնաժողով:

«Պատրաստվում ենք հրավիրել Արցախի Հանրապետության նախագահին: Պաշտպանության բանակի հրամանատարի հրավերը պարզապես տեղափոխեցինք, ես կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գա մի քիչ ավելի ուշ»,-ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: