ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
3 ժամ տևած բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները բացել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

3 ժամ տևած բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները բացել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք՝ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:
 
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում էին բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:  

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: