ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2025 թվականին Ռուսաստանը կլքի Ղարաբաղը, ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին. Էրդողան

2025 թվականին Ռուսաստանը կլքի Ղարաբաղը, ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին. Էրդողան

Մինչև 2025 թվականը Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները կմնան նշանակված վայրերում։ Այս մասին, մեկնաբանելով չորեքշաբթի օրը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

՛՛2025 թվականին Ռուսաստանը կլքի տարածքը (Լեռնային Ղարաբաղը -խմբ.), ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին։ Իմ եղբայր Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին՛՛,-ասել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: