երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2020-ից ի վեր չի հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում. Անդրեասյան

2020-ից ի վեր չի հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում. Անդրեասյան

Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտը մեր կարևորագույն խնդիրներից է, հատկապես երբ խոսում ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության վտանգվածության մասին։ Այս մասին այսօր Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս թեման այսօրվա քննարկման կարևոր թեմաներից էր, որի մասին մենք շաունակելու ենք խոսել այցի շրջանակներում և պետք է փորձենք գտնել այն գործուն միջազգային մեխանիզմները, որոնք կօգնեն թե՛ կօգնեն բարձրացնել իրազեկվածությունը, և թե՛ դրանով իսկ բարձրացնել պաշտպանվածությունը:

Այս օրերի ամենակարևոր խնդիրը, ըստ նախարարի, այն է, որ մշակութային ժառանգության պաշտպանվածության ամենատարրական խնդիրները Լեռնային Ղարաբաղում ապահովված լինեն:

«Ցավոք, մենք չունենք այդ վստահությունը, որովհետև 2020-ից ի վեր չի հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո, որից հետո էլ ավելի մեծ թվով՝ 5 հազարից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,-նշել է Անդրեասյանը:

  • Կիսվել: