հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
1992 թվականի հունվարի 26-ն ամրագրվել է որպես Քարին տակի հերոսամարտի օր. Թովմասյան (տեսանյութ)

1992 թվականի հունվարի 26-ն ամրագրվել է որպես Քարին տակի հերոսամարտի օր. Թովմասյան (տեսանյութ)

Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ն ամրագրվել է որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից և խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանել է «արյունոտ հունվար», իսկ Քարին տակը՝ «արյունոտ ձոր»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

՛՛Ազերիները, գյուղը չորս կողմից շրջապատելով, ցանկանում էին բնաջնջել իրենց ամենաշատն անհանգստացնող քարինտակցիներին: Վերջիններս մեկ մարդու պես ոտքի են կանգնել: Մեծ ու փոքր, մահն աչքերի առաջ, անհավասար մարտի են ելել ագրեսիվ ազերիների դեմ և կատաղի դիմադրությունից հաղթող դուրս եկել:

Քարին տակի հերոսամարտը շրջադարձային նշանակություն ունեցավ Արցախյան ազատամարտում: Փառք ու պատի՜վ իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած բոլոր հերոսներին՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: