շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1990-ին «Իզվեստիան» գրել է Բաքվի հրապարակում 4 հայերի հրապարակային այրման մասին. Սիմոնյան

1990-ին «Իզվեստիան» գրել է Բաքվի հրապարակում 4 հայերի հրապարակային այրման մասին. Սիմոնյան

Ես ցանկանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն առնվազն իր մտքում ուխտ անի, որ Երկիր մոլորակի վրա որեւէ վայրում եթե հայ մարդու նկատմամբ, առավելեւս նրա կյանքի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, ապա դա անպատիժ չպետք է թողնվի: Այս մասին այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժաանակ աասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորը մեջբերեց 30 տարի առաջ Բաքվի ջարդերի մասին միջազգային մամուլի արձագանքներից, որտեղ ներկայացված են նաեւ մանրամասներ՝ տեղի ունեցած դեպքերից:

Սիմոնյանը նշեց. «Ազատություն» ռադիոկայանը արդեն 1990-ի հունվարի 15-ին արդեն նշում է 25 սպանված հայերի մասին: «Իզվեստիան» 1990-ի հունվարի 15-ին նշում է 50 հազարանոց ադրբեջանական խմբի մասին, որը կազմակերպում եւ իրականացնում էր հայկական ջարդերը: Երեք օր անց նույն «Իզվեստիան» հունվարի 18-ին արդեն նշում է Բաքվի հրապարակում 4 հայերի հրապարակային այրման մասին, ինչպես նաեւ 64 ջարդերի առանձին դեպքերի մասին»:

Նա հիշեցրեց նաեւ միջազգային կառույցների կողմից այդ դեպքերը դատապարտող բանաձեւերի մասին՝ նշելով, որ երբ կան դատապարտումներ, պետք է լինի իրավական գործիքակազմ, որ այս ամենը հնարավոր լինի բերել իրավական դաշտ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: