կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 քաղաքացի

18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 քաղաքացի

Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:

216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով:

  • Կիսվել: