չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. Արման Թաթոյան

120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքները Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000 հայերի բռնի տեղահանման փաստերի, հանցանքների ապացույցների ամրագրման նպատակով:

«Ավելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնված, զրկված կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով` հոգեբանական ծանր ճնշման ներքո` սեպտեմբերի 19-ին ենթարկվեցին ադրբեջանական զինված հարձակման: 

120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ:

Ի՞նչ ունենք մենք հիմա. դատարկված Արցախ, մարդկային կորուստներ, խեղված մարդկային ճակատագրեր, էթնիկ հայկական ինքնության ապացույց պատմական հուշարձանների և մշակութային արժեքների կորուստ, հումանիտար աղետ»,- գրել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: