ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
117 օր շրջափակման մեջ ենք, իսկ այդ դժվարությունների հաղթահարման առաջնագծում նաև հայ կինն է․ Կարեն Սարգսյան

117 օր շրջափակման մեջ ենք, իսկ այդ դժվարությունների հաղթահարման առաջնագծում նաև հայ կինն է․ Կարեն Սարգսյան

ԱՀ ՆԳ նախարար ց նորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայ առաքելական եկեղեցու որոշմամբ այսօր հայ հասարակությունը տոնում է մայրության, գեղեցկության և Աստվածամոր Ավետման տոնը:

Ի սրտե շնորհավորում եմ հայ մայրերին ու բոլոր հայուհիներին՝ մայրության տոնի առթիվ, մաղթելով հավերժական գեղեցկություն և կանացի հարատև երջանկություն: 

Խոնարհվում եմ մեր հայրենիքի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների մայրերի առաջ:

Այսօր էլ, մեզ բաժին է հասել նոր փորձություն: Արդեն 117 օր մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ: Իսկ այդ դժվարությունների հաղթահարման առաջնագծում նաև հայ կինն է, իր ինքնատիպ, նուրբ, միաժամանակ պայքարող ու դիմադրող տեսակով:

Սիրելի ՛ կանայք, թանկագի՛ն մայրեր

Դու՛ք եք մեր հարատևության, նոր հաղթանակների, ձեռքբերումների մարմնացումը: Ուստի, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել խաղաղություն և ամենայն բարիք»:

 

  • Կիսվել: