ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
1 շաբաթում Արցախի տարածքում հայտնաբերվել է շուրջ 175 միավոր ռազմամթերք

1 շաբաթում Արցախի տարածքում հայտնաբերվել է շուրջ 175 միավոր ռազմամթերք

Փետրվարի 27-ից մարտի 6-ն նկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ, որից 19-ը՝ տեխնածին, 37-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են:

Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 4 դռան և 18 վերելակի բացում, 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 8 ելք, իրականացրել հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Հրդեհների մեծ մասի բռնկման պատճառ է հանդիսացել այգիներում և չոր ենթատարածքներում չվերահսկվող կրակը, որը տարածվել է քամու ուժգնացման պատճառով:

ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ գործընկեր կազմակերպությունների հետ, շարունակում են հանրապետության տարածքը մաքրել չպայթած զենք զինամթերքից:

Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվում, ապա ոչնչացվում է համապատասխան վայրում: Փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 175 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Ներքին գործերի նախարարությունն հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա ծառայություն է իրականացնում՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը:

Նախարարությունն իրականցնում է համպատասխան աշխատանքներ՝ կանխելու ներքին և արտաքին սպառնալիքները:

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, /047/94-09-11։

  • Կիսվել: