չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարն ասուլիսին առանց դիմակի էր ներկայացել  (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարն ասուլիսին առանց դիմակի էր ներկայացել (տեսանյութ)

Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսն է, որը նվիրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված տնտեսական աջակցության նոր ծրագրերին։

Սա համավարկի ընթացքում նախարարության կողմից կազմակերպված առաջին ասուլիսն է, որին մասնակցում են նաև լրագրողները։

Եվ մամուլի ասուլիսի հայտարարության մեջ, և ասուլիսի սկսվելուց առաջ նախարարի խոսնակ Աննա Օհանյանը հայտարարեց, որ ասուլիսի ընթացքում պետք է պահպանվեն համաճարակային նորմերը՝ կրել դիմել և պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն նախարարը եկել էր ասուլիսին առանց դիմակի։ Խոսնակի խոսքից հետո նոր վերջինս հիշեց, որ առանց դիմակի է, ինչից հետո դուրս եկավ սրահից, այնուհետև վերադարձավ դիմակով.«Ես ներողություն եմ խնդրում աշխատասենյակից այստեղ առանց դիմակի գալու համար»։

  • Կիսվել: