հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և մի խումբ այլ պատգամավորների նկատմամբ ուժ է կիրառվել. Իշխան Սաղաթելյան

Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և մի խումբ այլ պատգամավորների նկատմամբ ուժ է կիրառվել. Իշխան Սաղաթելյան

Երեւանի փողոցներում անհնազանդության ակցիաները շարունակվում են, ոստիկանությունն իրեն պհում է այլանդակ վատ, ապօրինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ինֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում այդ թվում պատգամավորների նկատմամբ: Կան արդեն հստակ փաստեր: Քիչ առաջ արդեն Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի, մի շարք այլ պատգամավորների նկատմամբ ակնհյտ ուժ է կիրառվել: Կան մի քանի 100 բերման ենթարկվածներ: Որեւէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդեն տեղ չկա»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նաեւ դիմեց ոստիկաններին. «Երեկվա ձեր պարգեւավճարը ակնհայտ դարձրեց այսօրվա ձեր գործած քայլերը: Դուք դարձել եք Նիկոլի գործիքը: Այն ինչ անում եք, հատ-հատ պատասխան եք տալու, բոլորդ ֆիքսված եք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգեւավճարի հետ միսին Նիկոլը ձեզ տվել է, ես ձեզ ասում եմ՝ պատասխան եք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբել»:

  • Կիսվել: