շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024

«Վահե Մելիքսեթյան» և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամները հուշագիր են ստորագրել

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի  և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ ի նշան փոխադարձ վստահության և համագործակցության պատրաստակամության:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող ցանկացած ուղղությամբ՝ հաշվի առնելով հիմնադրամների նպատակները:

 

  • Կիսվել: