երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թող նախկին ԳՇ պետն ասի, թե ով է հրաման տվել Շուշին հանձնել. Փաշինյան

Թող նախկին ԳՇ պետն ասի, թե ով է հրաման տվել Շուշին հանձնել. Փաշինյան

Այսօր Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանը ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ Շուշին հանձնվել է:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որովհետև դուք Շուշին պաշտպանելու փոխարեն Հանրապետության Հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, բա ինչի՞ էիք սպասում, որ Շուշին ընկնի՞՛՛:

Փաշինյանն ասաց՝ թող նախկին ԳՇ պետն ասի, թե ով է հրաման տվել Շուշին հանձնել: ՛՛Այսինքն՝ ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է՛՛,- ասաց Փաշինյանը և ի պատասխան մարզի բնակիչներից մեկի դիտարկմանը, թե առաջին դավաճանը կատարողն է, պատասխանեց. ՛՛Այո, առաջինը՛՛:

 

  • Կիսվել: