երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պաշտպանության փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակի մասին

Պաշտպանության փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակի մասին

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ԱՅս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, որը տարածվել է: Կխնդրեմ, ինչպես միշտ հետևել, հավատալ պաշտոնական լրահոսին, ավելորդ խուճապ տարածող տեղեկատվություն չսփռել:

 Եթե դուք Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալու է, թե՞ ոչ։ Մարդկանց վստահաբար ասում ենք, որ մեր սահմանները պաշտպանվում են ԶՈւ ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործողություններով ապացուցեցին։ Կհորդորեմ ու կխնդրեմ այս հարցերի վերաբերյալ չափից ավելի տեղեկատվություն չակնկալել, որովհետև դրանով դուք չեք օգնելու»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։

  • Կիսվել: