ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում կրակահերթեր տեղի չեն ունեցել. հերքում

Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում կրակահերթեր տեղի չեն ունեցել. հերքում

Այսօր մամուլում տարածվեց տեղեկատվություն առ այն, որ միջդիրքային կրակահերթեր են լսվել Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում, գրում է infocheck.am-ը:


Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։


Վերոնշյալ համայնքներից ևս վերահաստատեցին, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, կրակոցներ տեղի չեն ունեցել։
 

  • Կիսվել: