չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հինգերորդ  զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են դաշտային վարժանքներ

Հինգերորդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են դաշտային վարժանքներ

Հինգերորդ  զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հուլիսի  3-ին դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել  առաջադրված խնդիրները:

 

  • Կիսվել: