ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում․ ՊՆ

Հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում․ ՊՆ

ՀՀ ՊՆ- ն ն որևէ կերպ չի մեկնաբանում համացանցում այսօր հայտնված այն տեսանյութը, որում, ենթադրաբար նախիջևանյան ուղղությամբ հայ–ադրբեջանական  սահմանի հատվածում, ադրբեջանական տեխնիկա է այրվում։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

 «Ձեր նշած լուրի կամ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Միայն պետք է նշեմ որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում: Մենք միայն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»,- հայտնեց Ստեփանյանը։

Ստեփանյանի հաղորդմամբ՝ Նախիջևանի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է։

 

  • Կիսվել: