ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր:

Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետեւել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

 

 

  • Կիսվել: