հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները (տեսանյութ)

Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ից ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով մեկնարկել են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։

Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։

Մեկ այլ ուղղությամբ անձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել։

  • Կիսվել: