հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

Դավիթ Տոնոյանին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկ, հետևել վերանորոգման և վերազինման աշխատանքների ընթացքին։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կատարված աշխատանքները, ստեղծված նոր ենթակառուցվածքները։ Գևորգ Ալթունյանը նշել է, որ ամբողջ տարածքում կատարվել է կապիտալ նորոգում, ձեռք է բերվել նոր գույք, հիմնովին վերազինվել են «Զինուժ Մեդիայի» տաղավարները և մոնտաժային սրահները։

Նոր սրահներում, աշխատասենյակներում, տաղավարներում կպատրաստվեն «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները և «Հայ զինվոր» հանդեսի համարները։

«Զինուժ Մեդիա» ՊՀ պետ, փոխգնդապետ Կարեն Պետրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են նաև բովանդակային փոփոխություններ հեռուստածրագրում և հանդեսում, հեռուստադիտողին և ընթերցողին կներկայացվեն նոր խորագրեր։ Նոր եթերաշրջանում «Զինուժ Մեդիան» կուժեղացնի իր դիրքերը նաև վիրտուալ տիրույթում։ 

  • Կիսվել: