ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ում քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու հարցը

ԱԺ-ում քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու հարցը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
 
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացվել:
 
«Նախագիծը, հավանության արժանանալու դեպքում, հնարավորություն կտա հիմանդրամաի շահառուներ համարել նաև այն զինծառայողներին, որոնք կյանքին և առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում հատուկ գործողություն կատարելու կամ մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև, երբ այդ վնասը պատճառվել է այլ վայրում` կլինի զորամասում, թե թիկունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում»,-ասաց Բալայանը:
 
Այսպիսով, շահառուների թիվը ավելանալու է 9-ով, հնարավոր է լինի մեկ-երկու ավելի դեպք:

  • Կիսվել: