շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ադրբեջանցիների արգելքից հետո Դադիվանքում նախատեսված ձեռնադրման արարողությունը կատարվել է Գանձասարում

Ադրբեջանցիների արգելքից հետո Դադիվանքում նախատեսված ձեռնադրման արարողությունը կատարվել է Գանձասարում

Ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
 
Նա պատմել է, որ իրենք ապրիլի 25-ին Դադիվանքում պետք է ձեռնադրման արարողություն կատարեին, որին պիտի մասնակցեին նախապես ներկայացված 25 ուխտավորներ: Սակայն անցակետում ադրբեջանցիները չեն թույլատրել Դադիվանք հասնել:
 
«Ադրբեջանցի զինվորականները երկու պատրվակ առաջ քաշեցին՝ համավարկը և թե իբր ուխտավորների ցանկն իրենց չի հասել: Ռուս խաղաղապահները նշեցին, որ այդպիսի բան չի կարող լինել: Ըստ խաղաղապահների՝ ցանկը ադրբեջանցիներին հասել է ժամանակին, քանի որ նշված 25 հոգու փոխարեն՝ թույլատրել են միայն 10-ին: Սա խոսում է թշնամու կամակորության մասին: Նրանք փորձել են մեր կարևոր միջոցառումը տապալել և ձախողել ուխտավորների մուտքը Դադիվանք: Դատապարտելի երևույթ է: Եկեղեցին չպետք է քաղաքականացնել. այն Աստծո տունն է: Մենք պետք է մեր արդար և ազնիվ ձայնը բարձրացնենք, որպեսզի նման երևույթներ չկրկնվեն: Ցավոք, չկարողացանք մտնել Դադիվանք, և ձեռնադրման արարողությունը կատարեցինք Գանձասարում: Մենք առաջիկայում բողոք-նամակ կհրապարակենք մամուլում, նաև այս հարցով կդիմենք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ նշելով մեր իրավունքների ոտնահարման մասին»,- մասնավորապես տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդը:

  • Կիսվել: