ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Յուրաքանչյուր մարզիկի միակ բարձունքը օլիմպիական ոսկին է. Գոռ Մինասյան

Յուրաքանչյուր մարզիկի միակ բարձունքը օլիմպիական ոսկին է. Գոռ Մինասյան

«Նման միջոցառումները շատ կարևոր են մարզիկների համար, քանի որ դրանք ոգևորում են մեզ, զգում ես, որ քո արած աշխատանքը զուր չէ և  քո պետությունը գնահատում է քո արդյունքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նախագահական նստավայրում պարգևատրվելուց հետո ասաց ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

Նա նշեց, որ բոլոր մարզիկները զգացված են այս վերաբերմունքի համար, ավելի շատ պարտավորեցնում է, որ օլիմպիական տարում ձգտեն ավելի մեծ արդյունքների։

Գոռ Մինասյանն ասաց, որ առջևում Եվրոպայի առաջնությունն է, որը վերջին վարկանիշային մրցաշարն է: Մայիսին արդեն կիմանան իրենց վարկանիշներն ու թե քանի ուղեգիր ունեն, ովքեր կմեկնեն Տոկիո։ «Յուրաքանչյուր մարզիկի միակ բարձունքը օլիմպիական ոսկին է, ամեն ինչ արվում է  դրա համար, որ Տոկիոյում այդ ոսկին ունենանք»,- նշեց նա։

 

 

  • Կիսվել: