շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 61 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ և 7։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, գրում է ArmSport.am-ը:

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ և 6։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ։

  • Կիսվել: