ուրբաթ, հունիս 7
7 / 6 / 2024
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ծանր պայքարում պարտվեց 1/4 եզրափակչում

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ծանր պայքարում պարտվեց 1/4 եզրափակչում

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարը սկսել են ազատ ոճայինները:

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակչում 1-2 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Տումուր Օչիրին: Վերջինս եթե հասնի եզրափակիչ, Վազգենը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:

Հիշեցնենք, որ մեկնարկում մեր ըմբիշը 8-0 հաշվով հաղթեց բրիտանացի Գեորգի Ռամին. իսկ քառորդ եզրափակչում 5-1 հաշվով պարտության էր մատնել Միացյալ նահանգների ներկայացուցիչ Ջոն Դիակոմիհալիսին, գրում է Armsport-ը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Ռավինդեր Ռավինդերի հետ:

  • Կիսվել: