Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ:
Կանանց հավաքականի կազմում ժամը 19:00-ից մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը:
Տղամարդկանց թիմից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցման մեկնարկը` 22:00-ին: