ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սլավիկ Հայրապետյանի արդյունքները

Սլավիկ Հայրապետյանի արդյունքները

Ավստրիայի Գրաց քաղաքում երեկ ուշ երեկոյան մրցապայքարն ավարտեցին գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի մասնակիցները:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը  կարճ ծրագրում  վաստակել էր 66,89 միավոր ու 20-րդ արդյունքով  մտել էր եզրափակիչ: 24 ուժեղագույնների պայքարում, կամավոր ծրագրում, նա ստացավ 127,72 միավոր ու զբաղեցրեց 18 -րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն ընձեռեց երկու մրցաձևերի ընդհանուր գումարով / 194,61միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:

Արժե նշել, որ Ռուսաստանը ներկայացրած 16- ամյա Արթուր Դանիելյանն արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնի պատվին:

Այսօր՝  հունվարի 24-ին մեդալների համար պայքարը կսկսեն մենասահորդուհիները: Սահադաշտ կելնեն 29  երկրների 37 պատվիրակներ: Նրանց շարքում  է մեր Անաստասիա   Գալուստյանը:

 

  • Կիսվել: