«Շիրակը» պարտության մատնեց «Ալաշկերտին» (տեսանյութ)
Գյումրիի «Շիրակը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Անցած տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուին» 1:0 հաշվով հաղթելու հետո «Շիրակն» այս տուրում տնային հաղթանակ տարավ Երեւանի «Ալաշկերտի» նկատմամբ՝ 2:0:
Աչքի ընկան հարձակվող Լյովա Մրյանն ու կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։
«Ալաշկերտը» 35 միավորով 5-րդն է, «Շիրակը» 7-րդ տեղում է՝ 22 միավոր։
Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր
«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 2:0
Լյովա Մրյան, 83, Ռաֆիկ Միսակյան, 90+5