«Կրասնոդարը» նոր պայմանագիր է առաջարկում Սպերցյանին
Ռուսական «Կրասնոդարը» նոր պայմանագիր է առաջարկել հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:
Նշվում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում:
Նախորդ տրանսֆերային պատուհանների ընթացքում հաղորդվել էին մի շարք տեղեկություններ Սպերցյանի՝ Եվրոպայում կարիերան շարունակելու հնարավորությունների մասին:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: