ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Կորոնավիրուսը Եվրո-2020-ի անցկացման համար խոչընդոտ չի դառնա

Կորոնավիրուսը Եվրո-2020-ի անցկացման համար խոչընդոտ չի դառնա

2020թ. Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին Հռոմում, տեղեկացրել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը, հաղորդում է The Guardian-ը:

ՈւԵՖԱ-ի պաշտոնյա ն ասել է. «Եվրո-2020-ը նախատեսվածի համաձայն կմեկնարկի հունիսի 12-ին Հռոմում: Մենք մշտական կապի մեջ ենք Իտալիայի իշխանությունների հետ և անհրաժեշտություն չենք տեսնում հետաձգել մրցաշարը:

Խնդիրը վերահսկելի է և գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում:

  • Կիսվել: