Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը Բրեմենի «Վերդերի» հետ: Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը դաշտի տերերի փոխարինողների թվում էր և դաշտ է մտել 87-րդ րոպեին: