շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀՀ բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը կաշխատի NBA-ի «Միլուոկի Բաքս» ակումբում

ՀՀ բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը կաշխատի NBA-ի «Միլուոկի Բաքս» ակումբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանն աշխատանքի կանցնի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոկի Բաքս» ակումբում։

«Միլուոկի Բաքսի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դոկ Ռիվերսը։ Նրա օգնականը կլինի Ռեքս Քալամյանը։

2023/24 մրցաշրջանում ամերիկահայ մասնագետը սկաուտի աշխատանք էր կատարում «Բրուքլին Նեթսում»։ Քալամյանը գլխավոր մարզիչի օգնական է աշխատում 1995 թվականից և դրանից հետո փոխել է 9 ակումբ։ Դոկ Ռիվերսի հետ նա աշխատել է «Կլիպերսում» (2018-2020), հետո մեկ մրցաշրջան է անցկացրել «Սակրամենտոյում», իսկ նախորդ անգամ գլխավոր մարզիչի օգնական է եղել «Դեթրոյտում» (2021-2023)։Հայաստանի հավաքականը Քալամյանը գլխավորում է 2022 թվականից։

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայում «Միլուոկի Բաքսը» երկրորդ տեղում է։

  • Կիսվել: