ՀՖՖ նախագահի ընտրության համար առաջադրվել է երկու թեկնածու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու օրեր առաջ կարիերան ավարտած, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, հաղորդում է ՀՖՖ կայքը:
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում: Հֆֆ-ն հաստատել է տվյալ երկու թեկնածուների առաջադրումը:
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: