Հենրիխ Մխիթարյանը՝ Ա Սերիայի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա Սերիայի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, fantacalcio.it-ի վարկածով։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 15-րդ տուրում սեփական խաղադաշտում 4:0 հաշվով պարտության էր մատնել «Ուդինեզեին»։ Մխիթարյանն անցկացրել էր 80 րոպե։ Նա դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։