երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանի 12 շախմատիստ սկսում է պայքարը աշխարհի առաջնությունում

Հայաստանի 12 շախմատիստ սկսում է պայքարը աշխարհի առաջնությունում

Հայաստանի 12 շախմատիստ դեկտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սկսում է պայքարը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում։

Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, կանանց առաջնությունում՝  էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Առաջնությանը կմասնակցեն նաեւ աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ)։

Մրցանակային հիմնադրամը 60 հազար դոլար է։

  • Կիսվել: