երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայ սամբիստը Սոչիում հաղթել է Ալիևին․ Պուտինն անձմաբ է սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

Հայ սամբիստը Սոչիում հաղթել է Ալիևին․ Պուտինն անձմաբ է սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

Հայազգի Արման Թադևոսյանը Սոչիում կայացած  մարտական սամբոյի Լիգայի առաջին առաջնությունում 62 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է հաղթողի կոչումը։ Նա եզրափակչում պարտության է մատնել Շաֆին Ալիևին։ 

Առաջնությանը, որին մասնակցել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 14 ուժեղագույն մարզիկները, ներկա է եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես փոխանցում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Վլադիմիր Պուտինն անձամբ շնորհավորել և սեղմել է բոլոր հաղթողների ձեռքերը՝ նշելով, որ սամբոն ինքնապաշտպանություն է առանց զենքի:

  • Կիսվել: