ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թ-ը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր

Ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թ-ը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր

Սպորտը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ առաջարկել է ֆիքսել մի կետ, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: «Սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ մի քանի օր առաջ դիտել է «Արարատ-73»-ի մասին մի ֆիլմ, որտեղ նշվել է, որ Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է. «Այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է: Այնպես որ, կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության և զարգացման քաղաքականության համատեքստում: Առաջարկում եմ մեթոդաբանություն մշակել ու հաշվարկել, թե, օրինակ, օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր: Չկա մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, բայց նա ունի տեսանելի հաջողություններ սպորտի ոլորտում: Սպորտի զարգացումն ամենալավ լակմուսն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,- ընդգծեց վարչապետը:

 

  • Կիսվել: