շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես հիմա չեմ մտածում «Ռեալի» դեմ խաղի մասին. Գվարդիոլա

Ես հիմա չեմ մտածում «Ռեալի» դեմ խաղի մասին. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ երեքշաբթի օրը կայանալիք խաղին։

«Ես հիմա չեմ մտածում «Ռեալի» դեմ խաղի մասին: Եթե ԱՊԼ-ում 18 միավորով առաջ լինեինք, ես երկու աչք կուղղեի դեպի Մադրիդ, բայց... ոչ»,- ասել է իսպանացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք երրորդն ենք և աղյուսակի վերևից ոչ հեռու: Բայց եթե միավորներ կորցնենք, դա գրեթե անհնար կլինի: 9 ամիս կռիվ, ինչո՞ւ հենց հիմա պետք է շեղվենք»,- ընդգծել է Գվարդիոլան։

  • Կիսվել: