Երբեք չենք մոռանա. Հենրիխ Մխիթարյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել:
«Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է նա։