երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Բրազիլիայի հավաքականը հեռացրել է բռնության համար մեղադրվող ֆուտբոլիստին

Բրազիլիայի հավաքականը հեռացրել է բռնության համար մեղադրվող ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին հեռացվել է Բրազիլիայի հավաքականից 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ:

Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, ֆուտբոլիստի նախկին ընկերուհին նրան մեղադրել է բռնության մեջ։ Այժմ ընթանում է հետաքննություն:

Անտոնին հերքել է այդ լուրը, սակայն Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան անմիջապես հեռացրել է հավաքականից: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի փոխարեն թիմ է հրավիրվել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը:

Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին սեփական դաշտում ընդունելու է Բոլիվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 13-ին խաղալու է Պերուի հարկի տակ։

  • Կիսվել: