կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Beogradski Pobednik մրցաշարում 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ

Beogradski Pobednik մրցաշարում 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ

86 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադում ընթացող «Բեոգրադսկի պոբեդնիկ» մրցաշարի եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է սերբական «Ռեպուբլիկա» պարբերականը:

Հարությունյանը Հայաստանը ներկայացնող 8-հոգանոց թիմից միակն է, որին հաջողվել է եզրափակիչ հասնել։ Նա հաղթել է նաև տանտերերից մեկին՝ սերբ Վելկո Ռազնատովիչին, իսկ եզրափակչում կմրցի ռուսաստանցի Շարաբուտդին Աթաևի հետ:

Եզրափակիչ է դուրս եկել նաև 60 կգ քաշային կարգում Ռուսաստանի կազմում հանդես եկող Արշակ Թովմասյանը։ Ոսկե մեդալը նա կվիճարկի Մոնտենեգրոն ներկայացնող Տոմիսլավ Ջինովիչի հետ։
Ինչպես նշում են սերբական պարբերականները, «Բեոգրադսկին պոբեդնիկ»-ը բռնցքամարտի երկրորդ ամենահին մրցաշարն Է Եվրոպայում: Այն այսպես է կոչվել «Պոբեդնիկ» (Հաղթող) հուշարձանի պատվին, որը գտնվում է Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում և նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի մարտիկների հիշատակին։

  • Կիսվել: