Բենզեման կարող է վերադառնալ Եվրոպա
Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Իթիհադ» ակումբում, կարող է վերադառնալ Եվրոպա։
Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ին, 36-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Լիոնը»։
Ֆրանսիական ակումբն ակնկալում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձևակերպել Բենզեմայի տրանսֆերը։ Կարիմը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Ալ Իթիհադի» հետ:
Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։ Այս մրցաշրջանում Բենզեման Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։