ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ալ Հիլալը», հնարավոր է, հայտարարի Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին

«Ալ Հիլալը», հնարավոր է, հայտարարի Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին

«Ալ Հիլալը» հույս ունի մոտ ժամանակներս ավարտին հասցնել Լիոնել Մեսսիի տրանսֆերային գործարքը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Սաուդյան Արաբիայի ակումբը մտադիր է այսօր՝ հունիսի 6-ին հայտարարել հարձակվողի հետ պայմանագրի ստորագրման մասին։

Ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում երկար հետաձգել կարիերան շարունակելու որոշումը։
«Բարսելոնան» ևս ցանկանում է ձեռք բերել արգենտինացուն, բայց դեռևս չի կարողանում նրան պաշտոնական առաջարկ անել: Կողմերի միջև բանակցություններ դեռևս տեղի չի ունեցել։

  • Կիսվել: