Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր սպորտաձևերում․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է նախորդ մի քանի օրերին մի քանի մարզաձևերում հայ մազրիկների փառահեղ ու հաղթական ելույթներին․
«Անցնող հանգստյան օրերին հայ մարզիկները տպավորիչ ելույթներ ունեցան մի քանի մարզաձևերում՝ գրանցելով բարձր արդյունքներ:
Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարեր՝ տարբեր սպորտաձևերում, և ես լիահույս եմ, որ մեր մարզիկները կգրանցեն հերթական բարձր արդյունքները:
Շնորհավորում եմ մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին՝ տպավորիչ հաղթանակների առթիվ»,- գրել է նա: